"ԳԹԿ - ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ" ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ:

1. Առաջին քայլում ներբեռնում եք (StudentList) ֆայլը http://atc.am/downloads/StudentList.zip հասցեից:

2. Բացում եք StudentList անվանմամբ խտաֆայլը և աշխատացնում  StudentListSetup.msi ֆայլը, որից հետո համաձայնվելով ծրագրի տեղադրման առաջարկվող հատկանիշներին, սեղմում ենք Next ստեղնը:

ԼՐԱՑՈՒՄ

Եթե համակարգչում D դիսկ չկա, ապա նախքան ծրագիրը համակարգչում տեղադրելը հարկ կլինի կատարել որոշ հավելյալ կարգավորումներ Windows 7 և Windows Vista օպերացիոն համակարգերի համար, որոնք կարող եք գտնել հետևյալ ֆայլում:

3. Ծրագիրը տեղադրելուց հետո, աշխատանքային սեղանի վրա ավելանում է ծրագրի կանչման ստեղնը, որով և ակտիվացվում է այն:

4. Ծրագրի վերնամասում կա երեք ստեղն` Նոր, Բացել և Օգնություն: Նոր ստեղնից օգտվում եք այն ժամանակ, երբ  մուտքագրում (հայտագրում) եք նոր դպրոց, այսինքն` աշխատանքը սկսվում է այս ստեղնով: Ստեղծվող ֆայլը ունի *.dprc ընդլայնում:

5. Այնուհետև լրացնում եք ուսումնական հաստատության տվյալները և սեղմում Հաստատել ստեղնը, որից հետո ստեղծվում է (D:\Մարզ_ՁերԴպրոցիԱնունը.dprc) ֆայլը: Եթե այդպիսի ֆայլ արդեն ստեղծվել է, պետք է Բացել ստեղնի օգնությամբ բացել այն:

ԼՐԱՑՈՒՄ

Եթե համակարգչում D դիսկ չկա, ապա ֆայլը կստեղծվի C դիսկի վրա (C:\Մարզ_ՁերԴպրոցիԱնունը.dprc):

6. Ծրագրի դասարան մասում հայտագրում եք նոր դասարան` սեղմելով Ստեղծել ստեղնը, որտեղից էլ ընտրովի դաշտերից ընտրում եք դասարանը և համարը, իսկ ավագ դասարանների համար նաև հոսքը (կամ ընտրում եք սովորական, եթե ուսումնական հաստատությունում հոսքեր չկան) ու սեղմում հաստատել ստեղնը: Դասարանը հեռացնելու համար սեղմում եք Հեռացնել ստեղնը:

7. Դասարանը ստեղծելուց հետո նշում եք այն ցուցակում: Ակտիվանում է Ավելացնել աշակերտ ստեղնը, այդ ստեղնի միջոցով հայտնվում է աշակերտի մասին տվյալներ լրացնելու պատուհան, լրացնելուց հետո պետք է սեղմել Ավելացնել ստեղնը: 

8. Աշակերտների տվյալները կարելի է փոփոխել ` Խմբագրել աշակերտների տվյալները  կամ Հեռացնել աշակերտի տվյալները` Հեռացնել աշակերտին   ստեղների օգնությամբ:

9. Աշակերտների հայտագրումը ավարտելուց հետո Ձեր դպրոցի անունով ստեղծված dprc ֆայլը(D:\Մարզ_ՁերԴպրոցիԱնունը.dprc կամ C:\Մարզ_ՁերԴպրոցիԱնունը.dprc) պետք է ուղարկել it@atc.am  էլեկտրոնային հասցեով:

Եթե ծրագրի աշխատանքի ժամանակ առաջանում են բարդություններ, կարող եք զանգահարել ԳԹԿ Համակարգչային բաժին (010) 55 92 68  հեռախոսահամարով: