 |
Նորություններ և հայտարարություններ
|
|
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՅՔ
Մեր կայքում ներկայացված են պետական ավարտական և միասնական քննությունների, ընթացիկ գնահատումների, ազգային ստուգատեսների, միջազգային հետազոտությունների և Գնահատման և թեստավորման կենտրոնի գործունեության վերաբերյալ այլ տեղեկություններ:
Հուսով ենք, որ ԳԹԿ կայքում Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Մենք շատ ենք կարևորում կայքի այցելուների հետ երկխոսությունը և շնորհակալությամբ կընդունենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները:
Տնօրեն` Ա. Փաշայան
|
Հայտարարություններ
|
|
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ
2026/02/25 Հարգելի տնօրեն
Ս/թ փետրվարի 25-ից մինչև մարտի 20-ը մեկնարկում է 2025-2026 ուստարվա 9-րդ դասարանի ավարտական քննությունների հայտագրման գործընթացը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում մուտքագրվելու են ավարտական՝ <<Հայոց լեզու>>, <<Մաթեմատիկա>>` ըստ առարկաների և Էսսե հանձնողների թիվը, ինչպես նաև <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>, <<Աշխարհագրություն>> առարկաներից մեկը՝ սովորողի ընտրությամբ։
Հարգանքով՝ ԳԹԿ համակարգչային և վերլուծական աշխատանքների բաժին
| Ի գիտություն հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների
2026/02/02 Հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդները հայտագրվելու համար պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմեն «Վերահանձնել» կոճակը։ Դրանից հետո դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկվի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը։
Քննությունից 3 օր առաջ դիմորդին կուղարկվի անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։
Տեղեկացնում ենք, որ նախկինում ներկայացված դիմորդի բոլոր տվյալները ... ->
| ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ I ՓՈՒԼԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՕՐԵՐԸ
2026/01/07 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող (առաջին փուլ) միասնական քննությունների օրերը
«Հայոց լեզու և հայ գրականություն»՝ հունվարի 24, «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»՝ հունվարի 25, «Օտար լեզուներ»՝ հունվարի 31, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ փետրվարի 1, «Մաթեմատիկա»՝ ... ->
| Ի գիտություն ուսումնական հաստատության տնօրենի
2025/12/03
Հարգելի տնօրեն
Ս/թ դեկտեմբերի 15-ից մեկնարկել է 2025-2026 ուստարվա 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների հայտագրման գործընթացը։
Այդ գործընթացի համար անհրաժեշտ է app.dimord.am կայքի <<Ավարտական քննություններ>> բաժնի <<Թեստերի քանակ>> ենթաբաժնում մուտքագրել․
- <<Շրջանավարտների թիվը>> դաշտում՝ 12-րդ դասարանի բոլոր շրջանավարտների ընդհանուր թիվը:
- <<1-ին կիսամյակ>> դաշտում՝ հունվարի պետական ավարտական քննություն հանձնողների թիվը՝ ըստ առարկաների։
Հայտագրումը կավարտվի դեկտեմբերի 30-ին, ժամը ... ->
| Արտադպրոցական ուս․ հաստատությունների կամավոր ատեստավորման ընդունելության վերաբերյալ հայտարարություն
| |
 |
|