ԳԹԿ-ի տեղեկագիրՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ. «Հանրակրթություն. գնահատում և թեստավորում» պարբերականը գնահատման և թեստավորման տեսության վերաբերյալ միակն է Հայաստանի Հանրապետությունում: Թեստաբանությունը որպես կրթության որակի բարելավմանն ուղղված գիտական ուղղություն ՀՀ-ում համեմատաբար կարճ պատմություն ունի: Դրա զարգացման հիմքերը դրվել են ընդամենը 13 տարի առաջ, երբ Հայաստանը սկսեց մասնակցել TIMSS միջազգային հետազոտությանը: Նախաձեռնելով հանդեսի լույսընծայումը` Գնահատման և թեստավորման կենտրոնն ըստ էության ոչ միայն իր գործունեությունն է առավել հրապարակային դարձնում, օգնություն և օժանդակություն ցուցաբերում կրթության կազմակերպիչներին, ուսուցիչներին, ծնողներին ու աշակերտներին գնահատման համակարգի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու առումով, այլև պատրաստակամություն է հայտնում լսելի դարձնել նաև նրանց կողմից արված դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով ենք, որ մեր հանդեսը կդառնա այն ասպարեզը, որտեղ հանրակրթության տարբեր հարցերի և հատկապես գնահարման և թեստավորման վերաբերյալ իրենց գաղափարները, հետազոտությունների արդյունքները, իրենց մտահոգություններն ու նորարարական առաջարկությունները կներկայացնեն թեստաբանության փորձառու և երիտասարդ մասնագետները, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են կրթության ոլորտի հետագա բարելավմամբ:
* Հանդեսի յուրաքանչյուր համարից մեկական օրինակ անվճար տրամադրվում է բոլոր դպրոցներին:
|
||||||||||||||||||||||||||||||||||||
CopyRight © ATC 2006 | ||||||||||||||||||||||||||||||||||||