Մեր մասին
ՀՀ կառավարության որոշումով 2004 թվականին ստեղծվեց «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Նման կառույց ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված էր վերջին տարիներին կրթական ոլորտում տեղի ունեցող լուրջ փոփոխություններով`ուղղված մեր կրթության որակը միջազգային ասպարեզում ընդունելի և ճանաչելի դարձնելուն:
Գնահատման և թեստավորման կենտրոնի առաքելությունն է արդյունավետ և բարձրորակ գործունեությամբ նպաստել համընդհանուր փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտի ստեղծմանը: Կենտրոնի հանրակրթության գնահատման համակարգի հիմնական բաղադրիչ դառնալը պայմանավորված է հանրակրթական հաստատություններում կրթության որակի արտաքին գնահատման գործունեության իրականացմամբ:
Գնահատման նոր համակարգի սկզբունքներն են`
-
միասնական չափանիշների կիրառում հանրապետության ողջ տարածքում,
-
օբյեկտիվ, վստահելի, արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների ներդրում,
-
շրջանավարտների համար հավասար մեկնարկային պայմանների ստեղծում` նրանց հետագա մասնագիտական կրթությունն ապահովելու նպատակով,
-
դպրոցից բուհ անցումային քննությունների գործընթացում սուբյեկտիվ գործոնի դերի առավելագույնս նվազեցում:
Կենտրոնի համապատասխան ենթակառույցները (քննությունների կազմակերպման, թեստաբանության, համակարգչային և վերլուծական աշխատանքների, հրատարակչական բաժիններ) գնահատման համակարգը կատարելագործելու և առավել արդյունավետ դարձնելու նպատակով մշակում և իրագործում են սեփական գործունեության կազմակերպման և ներքին կառավարման ժամանակակից մեթոդներ ու միջոցներ:
Կենտրոնի առջև դրված նպատակներից բխում են նրա գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները.
-
Հանրակրթական հաստատությունների ընթացիկ, փոխադրական և ավարտական քննությունների անցկացման հայեցակարգի մշակում և իրականացում:
-
Հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատման արդյունքների վերլուծություն և հանրակրթության որակի ապահովման համար անհրաժեշտ բարեփոխման խնդիրների ձևակերպում:
-
Գնահատման համակարգի կայացմանն ու զարգացմանը միտված հետազոտական աշխատանքների կազմակերպում և նորարարական գործունեության իրականացում:
-
Մասնակցություն կրթության որակի ուսումնասիրության միջազգային հետազոտական ծրագրերին և ինքնուրույն ազգային հետազոտական ծրագրերի իրականացում:
-
Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության գնահատման համակարգի իմաստի ու նշանակության, ինչպես նաև նրա կայացման առկա իրավիճակի ու հեռանկարների վերաբերյալ հասարակության գիտակցական պատկերացումների ձևավորման գործընթացների իրականացում:
ԳԹԿ աշխատակազմը առաջնորդվում է այն գաղափարով, որ յուրաքանչյուր աշակերտի, այսինքն` նաև վաղվա ուսանողի համար պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի նա հավասար պայմաններում կրթություն ստանա, դրսևորի իր կարողությունները և ավելացնի գիտելիքների պաշարը` մասնագիտական լավ պատրաստվածության հասնելով: Այս առումով, դպրոցի ավարտական և բուհի ընդունելության քննություններն այն առանցքային փուլերն են, որոնց օբյեկտիվ ու արդար կազմակերպումը առողջ մրցակցային պայմաններ են ստեղծում ինչպես սովորողի, այնպես էլ կրթօջախների միջև:
Գնահատման նոր համակարգը նպաստում է դպրոցի վարկանիշի բարձրացմանը, կրթական ոլորտի տարբեր օղակների միասնական և արդյունավետ գործունեության իրականացմանը:
ՀԱՍՑԵ`
ք.Երևան, Այգեստան փողոցի 9/4
ԲԱԺԻՆ |
ՀԵՌԱԽՈՍ |
E-mail |
Ընդունարան |
(+374 10) 57-63-37 |
info@atc.am |
Արտաքին համագործակցության բաժին |
(+374 10) 55-94-31 |
info@atc.am |
Քննությունների կազմակերպման բաժին |
(+374 10) 57-54-60 |
gtkkazm@mail.ru |
Թեստաբանության բաժին |
(+374 10) 55-23-69, (+374 10) 55-38-01 |
|
Համակարգչային և վերլուծական աշխատանքների բաժին |
(+374 10) 55-92-68 |
it@atc.am |
Իրավաբանական և անձնակազմի կառավարման բաժին |
(+374 10) 57-63-96 |
|
Ֆինանսահաշվապահական բաժին |
(+374 10) 57-67-35 |
|