Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Դիմորդ 2025
Միասնական քննություններ 2025
Ավարտական քննություններ 2024/2025
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
Տեսադարան
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Հեռակա ուսուցում 2024
<<Պատիվ ունեմ>> 2024
ՈՒսուցիչների կամավոր ատեստավորում 2024
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2024
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022

Ազգային ստուգատես

2022 թվականի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի 124 հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ դասարաններում բնագիտական առարկաներից (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և աշխարհագրություն) անցկացվել է ազգային ստուգատես: Ստուգատեսի նպատակն է եղել պարզել բնագիտական առարկաներից հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների գիտելիքների, հմտությունների և ունակությունների ընդհանուր մակարդակը և դրանց ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները:

2019 թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի 137 հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից անցկացվել է ազգային ստուգատես: Ստուգատեսի նպատակն է եղել պարզել հայագիտական առարկաներից հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների գիտելիքների, հմտությունների և ունակությունների ընդհանուր մակարդակը և դրանց ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները: Սույն վերլուծության մեջ ներկայացված է ստուգատեսի արդյունքների ընդհանուր պատկերը:

2018 թվականի մարտի 12-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պատվերով հանրապետության մարզերի և Երևան քաղաքի 106 հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից անցկացվել է ազգային ստուգատես: Ստուգատեսի նպատակն է եղել պարզել հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների գիտելիքների, հմտությունների և ունակությունների ընդհանուր մակարդակը և դրանց ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները: Սույն վերլուծության մեջ ներկայացված է ստուգատեսի արդյունքների ընդհանուր պատկերը և 8-րդ դասարանում սովորող աշակերտների հարցաթերթերի վերլուծության արդյունքները:

2018 թվականի մարտի 12-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պատվերով հանրապետության մարզերի և Երևան քաղաքի 102 հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ դասարաններում «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաներից անցկացվել է ազգային ստուգատես: Ստուգատեսի նպատակն է եղել պարզել հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների գիտելիքների, հմտությունների և ունակությունների ընդհանուր մակարդակը և դրանց ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները: Սույն վերլուծության մեջ ներկայացված է ստուգատեսի արդյունքների ընդհանուր պատկերը:

2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ հանրակրթական մի շարք ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում մաթեմատիկայից և բնագիտությունից անցկացված ազգային ստուգատեսի շրջանակներում աշակերտների, նրանց ծնողների, «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» (բնագիտություն) առարկաները դասավանդող ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում անց է կացվել հարցում, որի արդյունքների վերլուծությամբ վեր են հանվել նշված ուսումնական առարկաների դպրոցական դասընթացից աշակերտների ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և ունակությունների ընդհանուր մակարդակի, ինչպես նաև այդ գիտելիքների կիրառման կարողությունների վրա ազդող հիմնական գործոնները և դրանց ազդեցության աստիճանները: Հիմնական գործոնների հետ կապված՝ կատարվել է այդ առարկաներից աշակերտների առաջադիմության կանխատեսում: Վերլուծության հիման վրա արվել են եզրակացություններ և առաջարկություններ: Գլխավոր գործոնները ձևավորած փոփոխականներին վերաբերող ընդհանուր վիճակագրական տեղեկություններն աղյուսակների տեսքով ներկայացված են «Հավելվածներ» բաժնում:

2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ հանրակրթական մի շարք ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից անցկացվել է ազգային ստուգատես, որի արդյունքների հիման վրա հետազոտվել է «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների դպրոցական դասընթացից մասնակից դպրոցների 4-րդ դասարանների աշակերտների ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և ունակությունների ընդհանուր մակարդակը: Սույն վերլուծության մեջ ներկայացված է ստուգատեսի արդյունքների ընդհանուր վիճակագրական պատկերը:

2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ՀՀ հանրակրթական մի շարք ուսումնական հաստատությունների 8-րդ դասարաններում «Անգլերեն» առարկայից անցկացվել է ազգային ստուգատես (ԱԱՍ), որի թեստ-գրքույկները կազմված են եղել 2 մասից: Առաջին մասում եղել են հարցեր «Անգլերեն» առարկայից: Երկրորդ մասը եղել է 15 հարցից կազմված հարցաթերթ:
Սույն վերլուծության մեջ ներկայացված է ստուգատեսի արդյունքների ընդհանուր վիճակագրական պատկերը: Ներկայացված է նաև ԱԱՍ-ի թեստերի բաժինների արդյունքների և հարցաթերթի համապատասխան հարցերի պատասխանների միջև դիտարկված կապի վերլուծություն: Կատարվել են եզրակացություններ:




    CopyRight © ATC 2006