Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Ընթացիկ գնահատում

Վերլուծության մեջ ներկայացվում են 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության 71 հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաներից իրականացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Նպատակը եղել է այդ  ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանի աշակերտների գիտելիքների ստուգումն ու առաջադիմության շարժի գնահատումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Տավուշի մարզի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին, որտեղ փորձնական նպատակով ներդրվել են առարկայական նոր չափորոշիչներ ու ծրագրեր։

Վերլուծության մեջ ներկայացվում են 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության 99 հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաներից իրականացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Գնահատման նպատակը 11-րդ դասարանի աշակերտների գիտելիքների ստուգումն է և առաջադիմության շարժի գնահատումը: Վերլուծությունը ներառում է սովորողների տարբեր խմբերի  (ըստ սեռերի, հոսքերի, ուսումնական հաստատությունների տիպերի, վարչատարածքային միավորների, բնակավայրերի տիպերի) ընթացիկ գնահատման արդյունքները:  

Վերլուծության մեջ ներկայացվում են 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի Հանրապետության 98 հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարաններում հանրահաշվից և օտար լեզուներից անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Գնահատման նպատակն է եղել աշակերտների՝ 11-րդ դասարանի սեպտեմբերից-հունվար ամիսներին ուսումնասիրած թեմաների ստուգումը: Վերլուծությունը ներառում է սովորողների տարբեր խմբերի  (ըստ սեռերի, հոսքերի, ուսումնական հաստատությունների տիպերի, վարչատարածքային միավորների, բնակավայրերի տիպերի) ընթացիկ գնահատման արդյունքները:

Վերլուծության մեջ ներկայացվում են 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության 151 հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Գնահատման նպատակը աշակերտների՝ 9-րդ դասարանի գիտելիքների ստուգումն էր, որով նրանք մուտք էին գործել ավագ դպրոց: Վերլուծությունը ներառում է սովորողների տարբեր խմբերի  (ըստ սեռերի, հոսքերի, ուսումնական հաստատությունների տիպերի, վարչատարածքային միավորների, բնակավայրերի տիպերի) ընթացիկ գնահատման արդյունքները:

2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 234 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 9-րդ դասարանցիների շրջանում ‹‹Հայոց լեզու›› և ‹‹Հանրահաշիվ›› առարկաներից անցկացված արտաքին ընթացիկ գնահատման ժամանակ աշակերտները լրացրել են նաև աշակերտի հարցաթերթ:  Սույն վերլուծության մեջ ներկայացված է արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների ընդհանուր պատկերը և 9-րդ դասարանում սովորող աշակերտների հարցաթերթի վերլուծության արդյունքները:     

2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ հանրակրթական մի շարք ուսումնական հաստատությունների 9-րդ դասարաններում հայոց լեզվից և մաթեմատիկայից անցկացված արտաքին ընթացիկ գնահատմանը զուգընթաց այդ դասարաններում հայոց լեզու և հանրահաշիվ դասավանդող ուսուցիչները լրացրել են հարցաթերթեր: Հարցման նպատակն է եղել ուսուցիչների աշխատանքի արդյունավետության և վերջինիս վրա ազդող գործոնների հետազոտությունը: Հարցաթերթի հարցերը և հարցման արդյունքների ընդհանուր վիճակագրական տվյալները աղյուսակների տեսքով ներկայացված են սույն վերլուծության  «Հավելվածներ» բաժնում:                                                                                                    

Վերլուծության մեջ ներկայացված են 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության 234 հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարաններում հայոց լեզվից և հանրահաշվից անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Վերլուծությունը ներառում է ինչպես սովորողների տարբեր խմբերի  (ըստ ՀՀ վարչատարածքային միավորների, բնակավայրերի տիպերի,  հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերի, սեռերի) ընթացիկ գնահատման արդյունքների, այնպես էլ ներքին և արտաքին գնահատումների արդյունքների համեմատությունը: Վերլուծությանը կից ներկայացված են հավելվածներ:

Վերլուծության մեջ ներկայացվում են 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության 174 հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Գնահատման նպատակը 12-րդ դասարանի աշակերտների գիտելիքների ստուգումն է: Այն ներառում է ինչպես սովորողների տարբեր խմբերի  (ըստ սեռերի, հոսքերի, ուսումնական հաստատությունների տիպերի, վարչատարածքային միավորների, բնակավայրերի տիպերի) ընթացիկ գնահատման արդյունքների, այնպես էլ ներքին և արտաքին գնահատումների արդյունքների համեմատությունը:

Վերլուծության մեջ ներկայացված են 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից իրականացված ՀՀ հանրակրթական 120 ուսումնական հաստատությունների 11-րդ դասարաններում դասավանդող 597 ուսուցիչների հարցման արդյունքները:

Վերլուծության մեջ ներկայացվում են 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության 68 հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Գնահատման նպատակը 11-րդ դասարանի աշակերտների գիտելիքների ստուգումն է: Այն ներառում է ինչպես սովորողների տարբեր խմբերի  (ըստ սեռերի, հոսքերի, ուսումնական հաստատությունների տիպերի, վարչատարածքային միավորների, բնակավայրերի տիպերի) ընթացիկ գնահատման արդյունքների, այնպես էլ ներքին և արտաքին գնահատումների արդյունքների համեմատությունը:

Վերլուծությունը ներկայացնում է 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ հանրակրթական 60 ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների հարցման արդյունքները: Հարցման նպատակն է եղել ուսումնասիրել ուսուցիչների մանկավարժական ստաժի, ատեստացիայի մասնակցության և որակավորման աստիճանների առկայության, ինչպես նաև այլ գործոնների ազդեցությունը աշակերտների հանրակրթական ցուցանիշների վրա:

Վերլուծության մեջ ներկայացվում են 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության 117 հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Գնահատման նպատակը 11-րդ դասարանի աշակերտների գիտելիքների ստուգումն է: Այն ներառում է ինչպես սովորողների տարբեր խմբերի  (ըստ սեռերի, հոսքերի, ուսումնական հաստատությունների տիպերի, վարչատարածքային միավորների, բնակավայրերի տիպերի) ընթացիկ գնահատման արդյունքների, այնպես էլ ներքին և արտաքին գնահատումների արդյունքների համեմատությունը: 

Վերլուծության մեջ ներկայացված է 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում ընթացիկ գնահատման ժամանակ իրականացված աշակերտների հարցման արդյունքները: Հարցման նպատակն է եղել պարզել 10-րդ դասարանում Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից իրականացվող արտաքին ընթացիկ գնահատման ժամանակ ուսումնասիրվող սովորողների առաջադիմության վրա ազդող որոշ գործոնները, ինչպես նաև նրանց բուհերի ընդունելության միասնական քննություններին մասնակցելու հարցում կողմնորոշվածության ազդեցությունը սովորողների առաջադիմության վրա:

2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության 50 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 12-րդ դասարանցիների շրջանում իրականացրել է <<Հայոց լեզու>> և <<Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր>> առարկաներից սովորողների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատում, որի ընթացքում սովորողները մասնակցել են նաև աշակերտների հարցմանը: Սովորողների հարցման նպատակն է եղել պարզել, թե որքանով են 12-րդ դասարանցիները կողմնորոշված իրենց հետագա ուսման և  բուհի ընդունելության միասնական քննություններին մասնակցելու հարցերում, ինչպես նաև պարզել, թե հոսքային ուսուցումը որքանով է նպաստում սովորողների պատրաստվածության տարբեր մակարդակների դրսևորմանը:

Վերլուծության մեջ ներկայացվում են 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության 73 հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարանում անցկացված  արտաքին  ընթացիկ գնահատման արդյունքները: Գնահատման նպատակը աշակերտների 9-րդ դասարանի գիտելիքների ստուգումն էր, որով նրանք մուտք էին գործել ավագ դպրոց:   Այն ներառում է ինչպես սովորողների տարբեր խմբերի  (ըստ սեռերի, հոսքերի, ուսումնական հաստատությունների տիպերի, վարչատարածքային միավորների, բնակավայրերի տիպերի) ընթացիկ գնահատման արդյունքների, այնպես էլ 10-րդ դասարանի ներքին և արտաքին գնահատումների արդյունքների համեմատությունը:

2015 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ 66 հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանցիների շրջանում <<Հայոց լեզու>> և <<Հանրահաշիվ>> առարկաներից անցկացվել է արտաքին ընթացիկ գնահատում: Ներկայացվում է այդ դասարաններում սովորողների առաջադիմության վրա մի քանի գործոնների ազդեցության վերլուծությունը 

2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարաններում անցկացված արտաքին գնահատմանը զուգընթաց այդ դասարաններում հայոց լեզու և հանրահաշիվ դասավանդող ուսուցիչների շրջանում անցկացվել է հարցում, որի նպատակը եղել է հանրակրթական ավագ դպրոցի ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարաններում հայոց լեզու և հանրահաշիվ դասավանդող ուսուցիչների աշխատանքի արդյունավետության ուսումնասիրությունը և հարցված ուսուցիչների կարևորած մի քանի գործոնների և ուսուցչի աշխատանքի արդյունավետության վրա դրանց ազդեցության վեր հանումը: Ուսուցչի հարցաթերթիկը կազմված է եղել 10 հարցից: Կատարվել է ընդհանուր վիճակագրական վերլուծություն, վերլուծություն ըստ գործոնների, ուսումնասիրվել են հարցաթերթիկի մի քանի հարցերի պատասխանների միջև դիտարկված կապերը, կատարվել է աշակերտների առաջադիմության կանխատեսում, և այդ ամենի հանրագումարում արվել են եզրակացություններ:   

Վերլուծության մեջ ներկայացվում են 2016թ. փետրվար-մարտ ամիսներին ՀՀ 52 հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաներից: Այն ներառում է ինչպես սովորողների տարբեր խմբերի  (ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերի, հոսքերի, մարզերի, բնակավայրերի, սեռերի) ընթացիկ գնահատման արդյունքները, այնպես էլ 10-րդ և 11-րդ դասարանների ներքին և արտաքին գնահատումների արդյունքների համեմատությունները:

Վերլուծության մեջ ներկայացվում են 2015թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ 66 հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաներից: Այն ներառում է ինչպես սովորողների տարբեր խմբերի  (ըստ դպրոցների տիպերի, հոսքերի, մարզերի, բնակավայրերի, սեռերի) ընթացիկ գնահատման արդյունքների, այնպես էլ 10-րդ դասարանի ներքին և արտաքին գնահատումների արդյունքների համեմատությունը:

Սույն վերլուծությունը ներկայացնում են 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանում «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաներից սովորողների ընդհանուր և ըստ տարբեր խմբերի  (դպրոցների տիպերի, հոսքերի, մարզերի, բնակավայրի, սեռի) արդյունքները, ինչպես նաև համեմատությունը 10-րդ դասարանի ներքին և արտաքին գնահատման արդյունքների հետ:

Վերլուծությունը ներկայացնում են 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ 70 հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները հիմնական դպրոցից ավագ դպրոց անցման սկզբում՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաներից, ինչպես նաև ուսումնասիրություններ հոսքերի կազմման և հոսքային ուսուցման հետ կապված խնդիրների վերաբերյալ:

2014 թ. փետրվարին «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաներից անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների վերլուծությունը ներկայացնում են հանրակրթական ավագ դպրոցի ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 10-րդ դասարանում նշված առարկաների ուսուցման ընդհանուր արդյունքներն ըստ տարբեր խմբերի (դպրոցների տիպերի, հոսքերի, բնակավայրի տիպերի, մարզերի և այլն): Վերլուծությունը ներառում է նաև աշակերտների և մանկավարժների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որտեղ ներկայացվել են աշակերտների` «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաները սովորելու, ուսուցիչների՝ դասավանդման արդյունավետության բարձրացման հարցում ազդեցիկ գործոններ:

2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին  հանրակրթության ավագ դպրոցների տասներորդ դասարաններում անցկացվել է ընթացիկ արդյունքների արտաքին գնահատում «Քիմիա» և «Ֆիզիկա» առարկաներից: Նպատակը եղել է հիմնական դպրոցից ավագ դպրոց անցման սկզբում երկու բնագիտական առարկաների ուսուցման արդյունքների ուսումնասիրությունը: Արտաքին գնահատման հետ միաժամանակ աշակերտների շրջանում անցկացվել է հարցում, որի նպատակը եղել է աշակերտների` քիմիա և ֆիզիկա սովորելու դրդապատճառների բացահայտումը: Սույն զեկույցում ներկայացված է նշված արտաքին ընթացիկ գնահատման ընդհանուր, ինչպես նաև ըստ տարբեր խմբերի (դպրոցների տիպերի, հոսքերի, բնակավայրի, մարզերի, տարածաշրջանների և այլն) արդյունքների վերլուծությունը:

Վերլուծությունը ներկայացնում են 2013 թ. փետրվար-մարտ ամիսներին հանրակրթական 63 դպրոցների տասնմեկերորդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման ընդհանուր արդյունքները «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից` շուրջ 4111 աշակերտի մասնակցությամբ: Այն ներառում է ինչպես արտաքին ընթացիկ գնահատման արդյունքներն ըստ դպրոցների տիպերի,  հոսքերի, մարզերի, սեռերի, բնակավայրի տիպերի, դասարանի աշակերտների թվի, այնպես էլ արտաքին և ներքին գնահատման արդյունքների համեմատությունը:Արտաքին ընթացիկ գնահատման հետ միաժամանակ տնօրենների և շուրջ 267 ուսուցիչների շրջանում անցկացվել է անանուն հարցում, որի նպատակը եղել է դպրոցում վերոնշյալ առարկաների ուսուցման արդյունավետության չափի բացահայտումը: Հարցման արդյունքները նույնպես ներառված են սույն աշխատանքում:

 

 

 

 

 




    CopyRight © ATC 2006