Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Դիմորդ 2025
Միասնական քննություններ 2025
Ավարտական քննություններ 2024/2025
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
Տեսադարան
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Հեռակա ուսուցում 2024
<<Պատիվ ունեմ>> 2024
ՈՒսուցիչների կամավոր ատեստավորում 2024
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2024
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022

Նորություններ և հայտարարություններ

«Իսպաներեն», «Իտալերեն» և «Պարսկերեն» առարկաների վերաբերյալ

   

2015 թվականին պետական ավարտական և միասնական քննությունների «Իսպաներեն», «Իտալերեն» և «Պարսկերեն» առարկաների թեստերի կառուցվածքը կլինի «Ֆրանսերեն» առարկայի ուղեցույցի պահանջներին համապատասխան: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել այստեղ` ուղեցույց:



Մեկնարկում է 2014-2015 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունների կազմակերպման գործընթացը

   

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2014-2015 ուստարվա շրջանավարտների  «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2015  



Հարգելի՛ շրջանավարտներ և դիմորդներ

   

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2015 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարաններում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ՝ ըստ քննական առարկաների: 

Դուք կարող եք օգտվել 2013– 2014 թվականներին հրատարակված շտեմարաններից՝ հաշվի առնելով կատարված փոփոխությունները:  

Շտեմարանների լրամշակված տարբերակներին կարող եք ծանոթանալ atc.am կայքէջում:

Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների համար խմբագրվել և լրամշակվել են նախորդ` 2013-2014  



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

   

Շարունակվում են <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանների լրամշակման  աշխատանքները: Շտեմարանների խմբագրական կազմը մասնագետներից (հանրակրթական դպրոցի ուսուցիչներ, բուհերի դասախոսներ)  ակնկալում է համապատասխան առաջարկություններ ստանալ նկատված վրիպակների վերաբերյալ:

Խնդրում ենք առաջարկությունները հնարավորինս կարճ ժամանակահատվածում ուղարկել  հետևյալ հասցեով` e-mail: gtkartaqin@mail.ru



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

   

Շարունակվում են <<Կենսաբանություն>> առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանների լրամշակման  աշխատանքները: Շտեմարանների խմբագրական կազմը մասնագետներից ակնկալում է համապատասխան առաջարկություններ ստանալ նկատված վրիպակների վերաբերյալ:

Խնդրում ենք առաջարկությունները հնարավորինս կարճ ժամանակահատվածում ուղարկել  հետևյալ հասցեով` e-mail: gtkartaqin@mail.ru



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

   

Շարունակվում են օտար լեզուների շտեմարանների լրամշակման  աշխատանքները: Շտեմարանների խմբագրական կազմերը մասնագետներից (հանրակրթական դպրոցի ուսուցիչներ, բուհերի դասախոսներ) ակնկալում են համապատասխան առաջարկություններ ստանալ նկատված վրիպակների վերաբերյալ:

Խնդրում ենք առաջարկությունները հնարավորինս կարճ ժամանակահատվածում ուղարկել  հետևյալ հասցեով` e-mail: gtkartaqin@mail.ru

 



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

   

Հարգելի գործընկերներ:

Շարունակվում  են <<Ֆիզիկա>> առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 3-րդ մասի լրամշակման  աշխատանքները: Այդ նպատակով շտեմարանի խմբագրական կազմը մասնագետներից (դպրոցի ուսուցիչներ, բուհի դասախոսներ և այլն) ակնկալում է համապատասխան առաջարկություններ` նկատված վրիպակների վերաբերյալ:

Խնդրում ենք Ձեր առաջարկությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ուղարկել  հետևյալ հասցեով` e-mail:  aram-t0@rambler.ru:

Կանխավ շնորհակալություն



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

   

Իրականացվում  են <<Քիմիա>> առարկայի շտեմարանի 3-րդ մասի լրամշակման  աշխատանքները: Այդ նպատակով շտեմարանի խմբագրական կազմը քիմիայի մասնագետներից (հանրակրթական դպրոցի ուսուցիչներ, բուհերի դասախոսներ) ակնկալում է համապատասխան առաջարկություններ նկատված վրիպակների վերաբերյալ:

Խնդրում ենք առաջարկությունները հնարավորինս կարճ ժամանակահատվածում ուղարկել  հետևյալ հասցեով` e-mail: palikyan@mail.ru, palikyan@bk.ru



ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

   

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին: 

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-ից մինչև հուլիսի 20-ը  (ժամը 18:00) ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: 

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր  



2014Թ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

   

Սույն թվականի հունիսի 24-ից հուլիսի 1-ը (Ժամը 9:30 մինչև 18:00) տեղի է ունենալու 2014թ. միասնական քննությունների լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը ԳԹԿ-ում: Դիմում-հայտի լրացման համար դիմորդները պետք է ներկայացնեն.

1. 3x4 չափի 1 լուսանկար (էլեկտրոնային),

2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3. յուրաքանչյուր միասնական քննության համար «ՎՏԲ Հայաստան» բանկի 160481037341 հաշվի համարին 1500 դրամ վճարած լինելու մասին անդորրագիրը:

 


Էջ 1  2  3  4 5  6  7  >>> 




    CopyRight © ATC 2006