|
Նորություններ և հայտարարություններ
|
|
2013 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ
2013/05/31 Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2012-2013 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2013 ... ->
| Գնահատման և թեստավորման կենտրոնում ավարտվել են <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի շտեմարանների քննարկումնները
2013/05/04 Ներկայացնում ենք այն առաջադրանքները, որոնք չեն ներառվելու պետական ավարտական և միասնական քննությունների քննական թեստերում.
1. <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի շտեմարանների <<Հնչյունաբանություն>> և <<Բառագիտություն>> գլուխների այն առաջադրանքները, որոնցում առկա են հետևյալ բառերը` զօրհանապազ, տարրույթ, մրտիմ, դաստառակ, փսփսուկ/ք, քսուկ/ք, ազազուն, պարեխ, կայլակ, տմույն, բարեմույն, գուլ, գուբ, հույլ, հեղ, պարտասուն, մուշկ, պարիկ, մաշտոց, անդրենածին, կնդրուկ, արհավրալի:
2. Ինչպես նաև հետևյալ առաջադրանքները`
ա. <<Շտեմարան 1>>-ից`
I Գլխի, Բաժին 1-ից` 6, 7, 30, 42,
III Գլխից` 16-23, 47,
IV ... ->
| <<Անգլերեն >> առարկայի շտեմարանի առաջադրանքների քննարկում
2013/04/12
Փետրվարի 1-ին Գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակցում էին <<Անգլերեն>> առարկայի շտեմարանի հեղինակային խմբի անդամները, անգլերեն առարկայի այլ մասնագետների և այդ առարկան դասավանդող մոտ 20 ուսուցիչներ: Քննարկման արդյունքների մասին շուտով կտեղեկացնենք:
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ շարունակվելու է նման կլոր սեղանների անցկացումը շտեմարանները կազմողների, առարկայական մասնագետների և ուսուցիչների մասնակցությամբ:
| 2013Թ. ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՐՏԱՔԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄ
2013/03/15 2013թ. մարտ ամսին Գնահատման և թեստավորման կենտրոնը հանրապետության մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարաններում կիրականացնի արտաքին ընթացիկ գնահատում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» աոարկաներից:
Թեստային առաջադրանքներում ընդգրկվելու է 2012-2013 թթ. ուստարվա սեպտեմբերից մինչև փետրվար ամիսները հանրակրթական ուսումնական հաստատությունների գործող ծրագրերով նախատեսված ուսումնական նյութը:
| Գնահատման և թեստավորման կենտրոնը վերանայել է <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի <<Շտեմարան 1>>-ի և <<Շտեմարան 2>>-ի առաջադրանքները
2013/02/15 Գնահատման և թեստավորման կենտրոնը վերանայելով <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի <<Շտեմարան 1>>-ի և <<Շտեմարան 2>>-ի առաջադրանքները, որոշեց`
1. <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի <<Շտեմարան 5>>-ում զետեղել բոլոր շտեմարաններում տեղ գտած տեխնիկական վրիպակների, պատասխանների սխալների, առաջադրանքների պահանջների սխալ ձևակերպումների ուղղումները:
2. Պետական ավարտական և միասնական քննությունների քննական թեստերում չներառել <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի շտեմարանների <<Հնչյունաբանություն>> և <<Բառագիտություն>> գլուխների այն առաջադրանքները, որոնցում ... ->
| <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի շտեմարանի առաջադրանքների քննարկում
2013/02/03
Հունվարի 31-ին Գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակցում էին <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի շտեմարանի հեղինակային խմբի անդամները, հայոց լեզվի և հայ գրականության այլ մասնագետներ և այդ առարկաները դասավանդող մոտ 20 ուսուցիչներ: Քննարկման արդյունքների մասին շուտով կտեղեկացնենք:
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ շարունակվելու է նման կլոր սեղանների անցկացումը շտեմարանները կազմողների, առարկայական մասնագետների և ուսուցիչների մասնակցությամբ:
| Գնահատման և թեստավորման կենտրոնը վերանայել է <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի <<Շտեմարան 1>>-ի առաջադրանքները
2013/01/21 Գնահատման և թեստավորման կենտրոնը վերանայելով <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի <<Շտեմարան 1>>-ի առաջադրանքները, որոշեց`
1. <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի <<Շտեմարան 5>>-ում զետեղել բոլոր շտեմարաններում տեղ գտած տեխնիկական վրիպակների, պատասխանների սխալների, առաջադրանքների պահանջների սխալ ձևակերպումների ուղղումները:
2. Պետական ավարտական և միասնական քննությունների քննական թեստերում չներառել <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի <<Շտեմարան 1>> ... ->
| <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի շտեմարանի առաջադրանքների քննարկում
2013/01/18
Հունվարի 17-ին Գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակցում էին <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի շտեմարանի առաջին մասի հեղինակային խմբի անդամները, հայոց լեզվի և հայ գրականության այլ մասնագետներ և այդ առարկաները դասավանդող 40-ից ավելի ուսուցիչներ: Ավելի քան 4 ժամ տևած քննարկումից հետո շտեմարանի 1300 առաջադրանքներից առանձնացվեցին 21 վիճահարույց առաջադրանքներ: Շտեմարանի հեղինակներին հանձնարարվեց մեկ անգամ ևս քննարկել այդ առաջադրանքները, որից հետո ԳԹԿ-ի կայք-էջում կներկայացվի այն առաջադրանքների ցանկը, ... ->
| ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ 2013Թ. ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ և ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ
2013/01/17
Լույս են տեսել 2013թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանները` «Մաթեմատիկա - 1», «Մաթեմատիկա-2», «Ֆիզիկա-1», «Քիմիա -1», «Կենսաբանություն -1», «Անգլերեն - 1», «Գերմաներեն -1», «Ռուսաց լեզու - 1», «Հայոց պատմություն - 1», «Աշխարհագրություն - 1»:
Ուշադրություն
2013 թվականի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ... ->
| Ի գիտություն հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների
2013/01/17 Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ փետրվարի 20-ը Գնահատման և թեստավորման կենտրոնին փոխանցել (էլեկտրոնային փոստով կամ թղթային տարբերակով) դպրոցում սովորող 9-րդ դասարանի շրջանավարտների և ընդհանուր թիվը, և ՙԲնագիտություն՚ ու ՙՕտար լեզու՚ առարկաներից քննություն հանձնողների թիվը` համաձայն ներկայացվող աղյուսակի:
Ըստ գտնվելու վայրի` ուսումնական հաստատությունը տվյալները պետք է ուղարկի ստորև նշված համապատասխան էլեկտրոնային հասցեներին:
ՀՀ մարզերի ... ->
| Էջ <<<
8
9
10 11
12
13
|
|
|