|
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՐԳՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
- Փոփոխություն է կատարվել օտար լեզուների քննությունների ցանկում. որպես օտար լեզու այժմ դիմորդը կարող է հանձնել նաեւ ռուսերենը, ինչը մինչ այժմ որոշ մասնագիտությունների համար հնարավոր չէր:
- Եթե դիմորդն ատեստատում որեւէ առարկայից չունի ավարտական քննության գնահատական, ընդունելության ժամանակ արդեն կարող է հիմք ընդունվել տարեկան գնահատականը։ Դա օգնում է ոչ միայն նախկին շրջանավարտներին, որոնք տարիներ անց ցանկանում են երկրորդ մասնագիտությունը ստանալ, այլեւ այն շրջանավարտ-դիմորդներին, ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակել ագրարային, ճարտարագիտական կամ այլ համալսարաններում, որտեղ երկու աստղանիշով առարկաներ կան: Այդ դեպքում եւս կարող է հիմք ընդունվել դպրոցի տարեկան գնահատականը։
- Բուհ ընդունվածների անուններն այս տարի կփակցվեն շուտ` հուլիսի 15-ին, այսինքն, զորակոչային տարիքի դիմորդները կհասցնեն բուհ ընդունվել:
- Բացի այդ, կկազմակերպվի նաեւ լրացուցիչ փուլ: Երբ փակցվեն ընդունվածների ցուցակները, մրցույթից դուրս մնացած, բայց դրական միավորներ ստացած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու թափուր տեղերի համար մրցույթին։
|
|
|