Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի ծննդյան 20-ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին Գնահատման և թեստավորման կենտրոնի պատվիրակությունը մեկնել էր Արցախ: ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Ա. Բաղդասարյանը, մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կ. Նասիբյանը, իրավաբանական բաժնի պետ Է. Սանթրոսյանը ներկա եղան տոնական զորահանդեսին, որից հետո ծաղկեպսակ դրեցին Արցախի ազատության համար զոհված ազատամարտիկների հուշարձանին:
Հանդիսավոր արարողություններից հետո ԳԹԿ ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԼՂՀ ԳԹԿ տնօրեն Յու. Քարամյանի և մի քանի դպրոցների տնօրենների հետ, որտեղ քննարկվեցին առաջիկա միասնական քննություններին առնչվող կազմակերպական որոշ հարցեր: