Մանչեսթերի Բրիտանական համալսարանի մասնաճյուղի Մոսկվայի Սոցիալական եւ տնտեսագիտական գիտությունների բարձագույն դպրոցի կրթության մենեջմենթի ֆակուլտետի ուսանողները ՌԴ Կրթության որակի գնահատման կենտրոնի (CICED) աջակցությամբ քառօրյա ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնում՝<<Կրթական համակարգի կառավարումը տվյալների հիման վրա>> ծրագրով:
Երեկ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Ա.Բաղդասարյանը նրանց համար դասախոսություն կարդաց թեստաբանության հիմունքների, Հայաստանում ներդրված գնահատման համակարգի, ինչպես նաեւ Հայաստանում իրականացված ազգային ստուգատեսների եւ միջազգային հետազոտությունների փորձի վերաբերյալ:
Պատասխանելով ուսանողների բազմաթիվ հարցերին՝ պրն Ա.Բաղդասարյանը հյուրերին ծանոթացրեց նաեւ ԳԹԿ-ի աշխատանքային գործառույթներին:
Այսօր ուսանողները իրենց ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելել են մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ: