22.05.2012, 10:09, Aysor.am
«Այս տարի դիմորդների թիվը 18105 է, ինչը փոքր ինչ ավելի է, քան 2010թ. էր, երբ քննություններին մասնակցելու դիմում-հայտ էր ներկայացրել 17656 դիմորդ»,- Aysor.am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում տեղեկացրեց ՀՀ կառավարությանը կից Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը։
Գ.Մանուկյանը նշեց, որ ամենաշատ դիմում հայտ՝ 11792, ներկայացվել է հայոց լեզու և հայ գրականությունից առակայից քննություն հանձնելու համար, 2010թ. այդ թիվը եղել է 11.138 է եղել։ Դիմորդների այս քանակությունն էլ նկատի ունենալով՝ հանրապետության բոլոր մարզերում կձևավորվի 40 քննական կենտրոն։
Գայանե Մանուկյանից տեղեկացանք նաև, թե որ մարզում քանի դիմորդ կա այս տարի, և քանի քննական կենտրոն կձևավորվի յուրաքանյուր մարզում։
Ըստ այդմ՝ Երևանում դիմորդներների թիվը 5981 է ( 2010թ.՝ 6161 է եղել)։ Երևանում կձևավորվի 14 քննական կենտրոն։
Արագածոտնի մարզից 727 դիմորդ կա (2010թ.՝ 730). այս մարզում կձևավորվի 2 քննակենտրոն։
Արարատի մարզում դիմում-հայտ է ներկայացրել 1238 դիմորդ (2010թ.՝ 1119). այստեղ կձևավորվի 3 քննական կենտրոն։
Արմավիրում 1267 դիմորդ է հայտ ներկայացրել (2010թ.՝1330). կձևավորվի 3 քննակենտրոն։
Գեղարքունիքում դիմում-հայտ է ներկայացրել 1216 դիմորդ (2010թ.՝ 1248). կձևավորվի 3 քննակենտրոն։
Լոռու մարզից 1437 դիմորդ կա. (2010թ.՝ 1430). կձևավորվի 3 քննակենտրոն։
Կոտայքի մարզում 1310 դիմորդ է հայտ ներկայացրել (2010թ.՝ 1293). 3 քննակենտրոն կձևավորվի այստեղ։
Շիրակ մարզում դիմորդների թիվը 1540 է (2010թ 1522). կձևավորվի 3 քննակենտրոն։
Սյունիքի մարզում քննության դիմում-հայտ է ներկայացրել 937 դիմորդ (2010թ՝ 838). Այս մարզում ձևավորվի 3 քննակենտրոն՝ 2-ը Գորիսում, 1-ը՝ Կապանում։
Վայոց ձորից քննություն կհանձնի 408 դիմորդ (2010թ.՝ 381). 1 քննակենտրոն կձևավորվի։
Տավուշի մարզում 784 դիմորդ է դիմում-հայտ ներկայացրել (2010թ.՝ 728). այստեղ կձևավորվի 2 քննակենտրոն։
Դիմորդների թվի կտրուկ աճ է արձանագրվել Արցախի Հանրապետությունում։ Այստեղ 2010թ.-ին դիմորդների թիվը եղել է 876, իսկ այս տարի դիմում-հայտ է ներկայացրել 1260 դիմորդ։ Արցախի հանրապետությունում կձևավորվի 8 քննական կենտրոն։
http://aysor.am/am/news/2012/05/22/exams/