«Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2004 թվականի ապրիլի 14-ին N586-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն, որի համաձայն ԳԹԿ-ին թույլատրվել է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
- գրքերի, ուսումնական նյութերի հրատարակություն,
- թեստերի փորձաքննության իրականացում,
- թեստաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում,
- կազմակերպությունների աշխատողների թեստավորում,
- մանկավարժական աշխատողների վերապատրաստում:
Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, հիմնարկությունների, գործակալությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում ենք վերոհիշյալ փոփոխությունների վրա: Առաջարկում ենք գնահատման և թեստավորման ոլորտին վերաբերող ծառայությունների լայն փաթեթ, ինչպես նաև 2012 թվականի աշնանից համագործակցություն, թվարկված գործառույթների սահմաններում, դրանց որակյալ իրականացման նպատակով: