|
ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ և ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են քննությունից հետո 5-րդ օրը:
- Քննական արդյունքների ցուցակները փակցվում են քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ:
- Միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00-ն կարող է բողոքարկել այն: Բողոքարկումն իրականացվում է այն քննական կենտրոնում, որտեղ դիմորդը հանձնել է քննությունը:
- Գնահատման և թեստավորման կենտրոնը միասնական քննությանը մասնակցած դիմորդների քննության ավարտական մասի քննական արդյունքների ցուցակը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով ուղարկում է դպրոցներ:
- Դպրոցը միասնական քննության ավարտական մասի արդյունքը գրանցում է դիմորդի` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատում:
- Դիմորդը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից:
- Միասնական քննություն հանձնած դիմորդներին տրվում են վկայագրեր, որոնցում նշվում են միասնական քննություններից դիմորդի ստացած միավորները:
- Դիմորդները մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը վկայագրերն ստանում են դպրոցներից` ներկայացնելով քննության դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձնագիրը կամ ծննդյան վկայականը:
|
|
|