Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Հեռակա ուսուցում 2024
<<Պատիվ ունեմ>> 2024
ՈՒսուցիչների կամավոր ատեստավորում 2024
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2024
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Նորություններ և հայտարարություններ   

ԳԹԿ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

2012թ – ի նոյեմբերի 9-10 ժամանակահատվածում տեղի ունեցավ կրթության որակի գնահատման Եվրասիական ասոցիացիայի (ЕАОКО) առաջին հիմնադիր համագումարը:

ЕАОКО-ն հիմնադրվել է 2012թ-ի հունիսի 25-ին ռուսական առաջատար մասնագետների կողմից` Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կրթության որակի գնահատման ոլորտի մասնագիտական պոտենցիալի ընդլայնման և խթանման, ինչպես նաև Եվրասիական տարածաշրջանում գոյություն ունեցող փորձի տարածման նպատակով: 

Համագումարին մասնակցության հրավեր էր ստացել նաև ԳԹԿ պատվիրակությունը` ի դեմս ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Ա. Բաղդասարյանի և բաժնի պետ Ա. Եսայանի:

Ա. Բաղդասարյանն իր ելույթում ներկայացրեց կրթության որակի գնահատման ոլորտում ՀՀ-ում իրականացված քայլերը, ինչպես նաև այն ուղղությունները, որով Հայաստանը պատրաստ է համագործակցել և կիսել իր փորձը:

Նշենք, որ Հայաստանը հանդիսանում է IEA (The International Association for the Evaluation of Educational Achievement) միջազգային կազմակերպության անդամ, որի շրջանակներում մասնակից է դարձել TIMSS միջազգային ստուգատեսին: Իսկ այժմ, պատեհ առիթ է ներկայանում Եվրասիական տարածաշրջանում գործող նմանատիպ կառույցի գործունեության մեջ  ներգրավվելու և այս ոլորտում սեփական նորամուծությունների արդեն իսկ գոյություն ունեցող փորձով կիսվելու համար: 

Ինչպես այդ առիթով նշեց ЕАОКО նախագահ ակադեմիկոս Վ. Ա. Բոլոտովը` միջազգային հետաքրքրություն կա հայկական նախագծերի հանդեպ, մասնավորապես հայագիտական առարկաներից ազգային հետազոտությունների նկատմամբ: 




    CopyRight © ATC 2006