Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է հանրակրթական, նախնական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) 2012-2013 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների <<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Հայոց պատմություն>>, <<Ընդհանուր պատմություն>>, <<Մաթեմատիկա>>, <<Անգլերեն>>, <<Ֆրանսերեն>>, <<Գերմաներեն>>, <<Իտալերեն>>, <<Իսպաներեն>>, <<Պարսկերեն>>, <<Ռուսաց լեզու>>, <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>> և <<Աշխարհագրություն>> առարկաների պետական ավարտական և միասնական (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: