ԳԹԿ-ն 2014թ. հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաև շտեմարանների բարեփոխման և լրամշակման նպատակով 2013-2014 ուստարվա համար նախատեսվում է հրատարակել շտեմարանի 4 նոր մասեր:
Շտեմարանի յուրաքանչյուր մասը ներառում է կառուցվածքային բոլոր 3 տիպերի առաջադրանքներ և բաղկացած է 3 գլխից`
- 1-ին գլուխը կազմված է ընտրովի պատասխանով առաջադրանքներից,
- 2-րդ գլուխը ` կարճ պատասխանով առաջադրանքներից,
- 3-րդ գլուխը` պնդումների փնջերից:
1-3 մասերը կազմված են նախկին շտեմարանների առաջադրանքներից`
- 1-ին մասը կազմվել է նախկին 1–ին (2012թ.), 2–րդ (2013թ.) և 5–րդ (2013թ.) մասերի առաջադրանքներից,
- 2-րդ մասը` նախկին 1–ին (2012թ.), 2–րդ (2013թ.) և 4–րդ (2011թ.) մասերի առաջադրանքներից,
- 3-րդ մասը` նախկին 1–ին (2012թ.), 2–րդ (2013թ.) և 3–րդ (2011թ.) մասերի առաջադրանքներից:
1-3 մասերում ընդգրկված առաջադրանքների մի մասը խմբագրված է:
Շտեմարանի 4-րդ մասի 1-ին գլխում տեղ են գտել ընտրովի պատասխանով առաջադրանքներ 2010թ. 1-ին և 2-րդ մասերի` 2013թ. 5-րդ մասում չներառված առաջադրանքներից, ավելացված են նաև նոր առաջադրանքներ, մասնավորապես` նախադասության գծապատկերի վերաբերյալ:
2-րդ և 3-րդ գլուխները կազմված են նոր առաջադրանքներից:
Պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվողները կարող են օգտվել 2010-2013թթ. շտեմարաններից` հաշվի առնելով կատարված փոփոխությունները: