Տեղեկացնում ենք, որ 2013 - 2014 ուստարվա համար նախատեսվում է քիմիայի շտեմարանի երեք գիրք, որոնցում ներառված առաջադրանքների հիման վրա կկազմվեն 2014 թ. պետական ավարտական և միասնական քննությունների թեստերը: Շտեմարանի 1-ին և 2-րդ մասերը նախորդ տարի գործածության մեջ եղած շտեմարանների լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են նախորդ գրքերում տեղ գտած վրիպակներին և որոշ խնդիրների վերաձևակերպմանը, ինչպես նաև հանվել է 3-րդ գլուխը, այսինքն` պնդումների փունջը կազմող առաջադրանքները:
3-րդ մասը ներառում է պնդումների փունջը նոր կառուցվածքով, ինչպես նաև նոր տեսակի առաջադրանքներ (համապատասխանեցում երեք սյունակով, երկհարցանի ընտրովի պատասխանով) և խնդիրներ (երկու և երեք ենթաառաջադրանքներից կազմված):
Դիմորդները կարող են օգտվել 2012թ. և 2013թ. հրատարակված հին շտեմարաններից` հաշվի առնելով կատարված փոփոխությունները, որոնք կընդգրկվեն լրամշակված տարբերակում: