Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Հեռակա ուսուցում 2024
<<Պատիվ ունեմ>> 2024
ՈՒսուցիչների կամավոր ատեստավորում 2024
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2024
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Նորություններ և հայտարարություններ   

2014Թ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2013-2014 ուստարվա շրջանավարտների  «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2014 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը: 

Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:

2013-2014 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`

  • 3x4 չափի լուսանկար (նաև էլեկտրոնային տարբերակը),
  • անձնագրի, նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:

Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2014 թվականի մարտի 15-ն է:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Ցանկ

նախորդ տարիների շրջանավարտների դիմում-հայտերն ընդունող ուսումնական հաստատությունների

Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու»,  «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից հանձնելու են միասնական և (կամ) կենտրոնացված քննություններ, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.

Երևան

Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)

Թիվ 43 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)

Թիվ 19 հիմն. դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)

Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)

Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)

Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)

Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)

Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)

Թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ)

Կոտայքի մարզ

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց

Եղվարդի ավագ դպրոց

Նոր Հաճնի ավագ դպրոց

Բյուրեղավանի ավագ դպրոց

Չարենցավանի ավագ դպրոց

Գեղարքունիքի մարզ

Գավառի ավագ դպրոց

Սևանի ավագ դպրոց

Մարտունու ավագ դպրոց

Վարդենիսի ավագ դպրոց

Ճամբարակի ավագ դպրոց

Արագածոտնի մարզ

Աշտարակի ավագ դպրոց

Թալինի ավագ դպրոց

Ապարանի ավագ դպրոց

Ծաղկահովիտի միջն. դպրոց

Վայոց Ձորի մարզ

Եղեգնաձորի ավագ դպրոց

Ջերմուկի ավագ դպրոց

Վայքի ավագ դպրոց

Արարատի մարզ

Արտաշատի ավագ դպրոց

Արարատի ավագ դպրոց

Մասիսի ավագ դպրոց

Սյունիքի մարզ

Կապանի թիվ 9 ավագ դպրոց

Մեղրու թիվ 1 միջն. դպրոց

Գորիսի թիվ 4 ավագ դպրոց

Սիսիանի ավագ դպրոց

Լոռու մարզ

Վանաձորի թիվ 5 ավագ  դպրոց

Ալավերդու թիվ 2 հիմն. դպրոց

Սպիտակի ավագ դպրոց

Ստեփանավանի ավագ դպրոց

Տաշիրի ավագ դպրոց

Շիրակի մարզ

Գյումրու թիվ 3 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)

Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց

Աշոցքի միջն. դպրոց

Ամասիայի միջն. դպրոց

Արմավիրի մարզ

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց

Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց

Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց

Տավուշի մարզ

Իջևանի ավագ դպրոց

Դիլիջանի ավագ դպրոց

Նոյեմբերյանի ավագ դպրոց

Բերդի ավագ դպրոց




    CopyRight © ATC 2006