Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Հեռակա ուսուցում 2024
<<Պատիվ ունեմ>> 2024
ՈՒսուցիչների կամավոր ատեստավորում 2024
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2024
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Նորություններ և հայտարարություններ   

ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 Բուհերի մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար դիմորդը պետք է բուհում լրացնի ընդունելության դիմում-հայտ և ներկայացնի փաստաթղթեր: Դիմորդն ընդունելության դիմում-հայտը լրացնում և փաստաթղթերը հանձնում է այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում նա հայտագրում է առաջինը:

 1. Բուհում ընդունելության դիմում-հայտի լրացման և փաստաթղթերի ներկայացման ժամկետները

 ա/ Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում  և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝

· հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները,

· հանրակրթական ուսումնական հաստատությունների նախորդ տարվա (տարիների) շրջանավարտները,

· նախորդ տարի զորացրված դիմորդները:

 բ/ Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (մինչև ժամը 18.00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում  և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝

· ՀՀ երկքաղաքացի դիմորդները,

·  այլ պետության քաղաքացիություն ունեցող դիմորդները,

· օտարերկրյա ուսումնական հաստատությունները 2014թ. ավարտած ՀՀ քաղաքացի դիմորդները,

· 2014թ. գարնանային զորացրումից զորացրված դիմորդները,

· նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները:

  2. Դիմորդի կողմից  դիմում-հայտի հետ միասին ներկայացվող փաստաթղթերը`

· լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),

· 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

· փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

· անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.

· զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին:

 3. Բուհեր ընդունելության դիմում-հայտում և փաստաթղթերում փոփոխություններ, լրացումներ կատարելը

· Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:

· Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն:

 

 




    CopyRight © ATC 2006