Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Հեռակա ուսուցում 2024
<<Պատիվ ունեմ>> 2024
ՈՒսուցիչների կամավոր ատեստավորում 2024
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2024
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Նորություններ և հայտարարություններ   

ՄԻՆՉԵՎ 2014Թ. ՀՈՒԼԻՍԻ 31-Ը ԶՈՐԱՑՐՎՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է թիվ 564-Ն որոշումը /ուժի մեջ է մտել 2014թ. հունիսի 12-ին/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Այդ որոշման համաձայն մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն իրավունք են ստանում մասնակցել բուհերի տվյալ տարվա ընդունելության մրցույթին՝ մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով՝ օգտվելով բանակից զորացրվածների համար սահմանված արտոնություններից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման 107 կետի համաձայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո 3 տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս՝ առանձին մրցույթով՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված և բանակից զորացրվածների համար ըստ մասնագիտությունների տրամադրված տեղերում: Անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով: Եթե բանակից զորացրված դիմորդները հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղերի մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս:

            Բանակից զորացրվածների համար, համաձայն ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման 24 կետի, բուհերի ընդունելության  մրցույթին մասնակցելու համար բուհերում դիմում-հայտ լրացնելու և փաստաթղթերը ներկայացնելու ժամկետ է սահմանված հունիսի 25-ից հուլիսի 2-ը:

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 2014թ. մայիսի 29-ի թիվ 564-Ն որոշման համաձայն՝

1.       ովքեր են կարող դիմել բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար.

բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են  դիմել տվյալ տարվա գարնանային-ամառային զորացրումից մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները, եթե նրանք ունեն մինչև զորակոչվելը ստացած միասնական քննությունների վկայագիր:

 2.      Զորացրվող զինծառայողները երբ կարող են դիմել բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար.

զորացրվող զինծառայողները լիազորված անձի միջոցով հունիսի 25-ից հուլիսի 2-ին կարող են դիմել այն բուհ, որն առաջինը պետք է հայտագրեն իրենց դիմում-հայտում:

 3.      Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն զորացրվող զինծառայողները՝ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար.

զորացրվող զինծառայողները պետք է ներկայացնեն

·         զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ զինծառայողի զորացրումը տեղի է ունենալու մինչև հուլիսի 31-ը /կից ներկայացվում է զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի նմուշը/,

·         զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագիր, որը լիազորագրում նշված անձը ներկայացնում է բուհի ընդունող հանձնաժողովին /կից ներկայացվում է լիազորագրի նմուշը/ և բուհի ընդունելության դիմում-հայտում հայտագրում է բուհերի ընդունելության մրցույթին մասնակցության մասնագիտությունները՝ լիազորագրում նշված հերթականությամբ,

·         անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

·         6 հատ 3x4 չափսի լուսանկար:

  Տեղեկանք և լիազորագիր

 




    CopyRight © ATC 2006