Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2014-2015 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2015 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
2014-2015 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`
- 3x4 չափի լուսանկար`էլեկտրոնային տարբերակը,
- անձնագրի, նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենը,
- «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:
Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
- 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
- առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2015 թվականի մարտի 15-ն է:
«Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Ցանկ
նախորդ տարիների շրջանավարտների դիմում-հայտերն ընդունող ուսումնական հաստատությունների
Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն,ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործականաշխատանք»(շարադրություն) առարկաներից հանձնելու են միասնական և (կամ) կենտրոնացված քննություններ, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.
Երևան
|
Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)
|
Թիվ 43 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)
|
Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)
|
Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)
|
Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)
|
Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)
|
Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)
|
Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)
|
Թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ)
|
Կոտայքի մարզ
|
Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց
|
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց
|
Եղվարդի ավագ դպրոց
|
Նոր Հաճնի ավագ դպրոց
|
Բյուրեղավանի ավագ դպրոց
|
Չարենցավանի ավագ դպրոց
|
Գեղարքունիքի մարզ
|
Գավառի ավագ դպրոց
|
Սևանի ավագ դպրոց
|
Մարտունու ավագ դպրոց
|
Վարդենիսի ավագ դպրոց
|
Ճամբարակի ավագ դպրոց
|
Արագածոտնի մարզ
|
Աշտարակի ավագ դպրոց
|
Թալինի ավագ դպրոց
|
Ապարանի ավագ դպրոց
|
Ծաղկահովիտի միջն. դպրոց
|
Վայոց Ձորի մարզ
|
Եղեգնաձորի ավագ դպրոց
|
Ջերմուկի ավագ դպրոց
|
Վայքի ավագ դպրոց
|
Արարատի մարզ
|
Արտաշատի ավագ դպրոց
|
Արարատի ավագ դպրոց
|
Մասիսի ավագ դպրոց
|
Սյունիքի մարզ
|
Կապանի թիվ 9 ավագ դպրոց
|
Մեղրու թիվ 1 միջն. դպրոց
|
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
|
Սիսիանի ավագ դպրոց
|
Լոռու մարզ
|
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
|
Ալավերդու թիվ 2 հիմն. դպրոց
|
Սպիտակի ավագ դպրոց
|
Ստեփանավանի ավագ դպրոց
|
Տաշիրի ավագ դպրոց
|
Շիրակի մարզ
|
Գյումրու թիվ 3 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)
|
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
|
Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
|
Աշոցքի միջն. դպրոց
|
Ամասիայի միջն. դպրոց
|
Արմավիրի մարզ
|
Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց
|
Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց
|
Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց
|
Տավուշի մարզ
|
Իջևանի ավագ դպրոց
|
Դիլիջանի ավագ դպրոց
|
Նոյեմբերյանի ավագ դպրոց
|
Բերդի ավագ դպրոց
|