Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարաններում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ՝ ըստ քննական առարկաների:
Դուք կարող եք օգտվել 2014– 2015 թվականներին հրատարակված շտեմարաններից՝ հաշվի առնելով կատարված փոփոխությունները:
Շտեմարանների լրամշակված տարբերակներին կարող եք ծանոթանալ atc.am կայքէջում:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի նախորդ` 2014-2015 թվերին հրատարակված շտեմարանի չորս մասերը խմբագրվել և լրամշակվել են 2016թ. պետական ավարտական և միասնական քննությունների համար: 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում կան մասնակի փոփոխություններ, իսկ 4-րդ մասը նաև լրացվել է նոր առաջադրանքներով:
«Անգլերեն» առարկայի 2016թ. պետական ավարտական և միասնական քննությունների համար խմբագրվել և լրամշակվել են նախկինում հրատարակված շտեմարանի երեք մասերը: 1-ին և 2-րդ մասերում կան կրճատումներ, իսկ 3-րդ մասը լրացվել է նոր առաջադրանքներով:
«Ֆրանսերեն» առարկայի 2016թ. պետական ավարտական և միասնական քննությունների համար խմբագրվել և լրամշակվել են նախկինում հրատարակված շտեմարանի երեք մասերը: 1-ին և 2-րդ մասերում կան կրճատումներ, իսկ 3-րդ մասը լրացվել է նոր առաջադրանքներով:
«Գերմաներեն» առարկայի 2016թ. պետական ավարտական և միասնական քննությունների համար խմբագրվել և լրամշակվել են նախկինում հրատարակված շտեմարանի երեք մասերը: 1-ին և 2-րդ մասերում 3-րդ մասից մեկ բաժին է ավելացվել, իսկ 3-րդ մասը լրացվել է նոր առաջադրանքներով:
«Ռուսաց լեզու» առարկայի 2016 թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը նախորդ տարիներին գործածության մեջ եղած շտեմարանի երեք մասերի լրամշակված տարբերակներն են հետևյալ փոփոխություններով`
- Շտեմարանի 2-րդ մասում որոշ առաջադրանքներ փոխարինվելու են նոր վերամշակված առաջադրանքներով:
- Շտեմարանի 3-րդ մասում ավելացված են նոր կարճ պատասխանով առաջադրանքներ:
«Մաթեմատիկա» առարկայի 2016 թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 1-ին և 2-րդ մասերը կհրատարակվեն, որոնք նախորդ տարի գործածության մեջ եղած շտեմարանի երեք մասերի լրամշակված տարբերակներն են: Նախորդ տարվա շտեմարաններից հանվել են նույնատիպ առաջադրանքները և կատարվել են նկատված վրիպակների ուղղում:
«Ֆիզիկա» առարկայի 2016 թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը նախորդ տարի գործածության մեջ եղած շտեմարանի երեք մասերի լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերվում են նկատված վրիպակների ուղղմանը, որին կարող եք ծանոթանալ atc.am կայքէջում:
«Քիմիա» առարկայի 2016թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը նախորդ տարի գործածության մեջ եղած շտեմարանների լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են գործածության մեջ եղած շտեմարաններում տեղ գտած վրիպակներին և որոշ խնդիրների վերաձևակերպմանը: Բացի այդ 1-ին և 2-րդ մասերում համապատասխանության ընտրովի պատասխանով առաջադրանքների մի մասը վերախմբագրվել է կարճ պատասխանով առաջադրանքների, իսկ 3-րդ մասում ավելացվել են պնդումների փունջ և համապատասխանություն կարճ պատասխանով նոր տեսակի առաջադրանքներ:
«Կենսաբանություն» առարկայի 2016թ. պետական ավարտական և միասնական քննությունների համար խմբագրվել և լրամշակվել են նախկինում հրատարակված շտեմարանի չորս մասերը:
«Հայոց պատմություն» առարկայի 2016թ. պետական ավարտական և միասնական քննությունների համար խմբագրվել և լրամշակվել են նախորդ տարի գործող շտեմարանի երեք գրքերը: 1-ին և 2-րդ գրքերում ուղղվել են վրիպակները, իսկ 3-րդում ավելացվել են նոր առաջադրանքներ:
«Աշխարհագրություն» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 1-ին, 2-րդ և 3-րդ գրքերը նախորդ տարիներին գործածության մեջ եղած շտեմարանի երեք գրքերի լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են նախորդ գրքերում տեղ գտած վրիպակներին: