Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2020-2021 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական (ապրիլի 1-ից) և 2021 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական, կենտրոնացված և ներբուհական (ապրիլի 15-ից) քննությունների հայտագրման գործընթացը:
Միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի
www. dimord. am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
2020-2021 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները և 2020-2021 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մտնել ԳԹԿ կայքէջ կամ դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`
3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական և/կամ կենտրոնացված քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ: Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500 դրամ) պետք է մուծեն քննությունը կազմակերպող բուհի հաշվեհամարին։
Միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունների վճարից ազատվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ» 89-ից 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները։
Վերոգրյալ խմբերին պատկանող դիմորդները դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև կարգով նախատեսված օլիմպիադաներում, առաջնություններում մրցանակներ, մեդալներ շահած դիմորդներին տրված փաստաթղթերի պատճենները։
Ընդունելության առաջին փուլի դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2021 թվականի մայիսի 10-ն է:
“Գնահատման և թեստավորման կենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպություն
Ցանկ
նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և նախորդ տարիների շրջանավարտների հայտագրմանն օժանդակող հաստատությունների
Նախորդ տարիների և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար “Հայոց լեզու և հայ գրականություն”, “Մաթեմատիկա”, “Հայոց պատմություն”, “Ռուսաց լեզու”, “Համաշխարհային պատմություն”, “Քիմիա”, “Ֆիզիկա”, “Օտար լեզու” (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), “Աշխարհագրություն”, “Կենսաբանություն”, “Ստեղծագործական աշխատանք” (շարադրություն) առարկաներից հանձնելու են միասնական և (կամ) կենտրոնացված կամ ներբուհական քննություններ, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.
Երևան
|
Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)
|
Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)
|
Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)
|
Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)
|
Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)
|
Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)
|
Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)
|
Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)
|
Թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ)
|
Կոտայքի մարզ
|
Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց
|
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց
|
Եղվարդի ավագ դպրոց
|
Նոր Հաճնի ավագ դպրոց
|
Բյուրեղավանի ավագ դպրոց
|
Չարենցավանի ավագ դպրոց
|
Գեղարքունիքի մարզ
|
Գավառի ավագ դպրոց
|
Սևանի ավագ դպրոց
|
Մարտունու ավագ դպրոց
|
Վարդենիսի ավագ դպրոց
|
Ճամբարակի ավագ դպրոց
|
Արագածոտնի մարզ
|
Աշտարակի ավագ դպրոց
|
Թալինի ավագ դպրոց
|
Ապարանի ավագ դպրոց
|
Ծաղկահովիտի միջն. դպրոց
|
Վայոց Ձորի մարզ
|
Եղեգնաձորի ավագ դպրոց
|
Ջերմուկի կրթահամալիր դպրոց
|
Վայքի ավագ դպրոց
|
Արարատի մարզ
|
Արտաշատի ավագ դպրոց
|
Արարատի ավագ դպրոց
|
Մասիսի ավագ դպրոց
|
Սյունիքի մարզ
|
Կապանի թիվ 9 ավագ դպրոց
|
Մեղրու թիվ 1 միջն. դպրոց
|
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
|
Սիսիանի ավագ դպրոց
|
Լոռու մարզ
|
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
|
Ալավերդու թիվ 2 հիմն. դպրոց
|
Սպիտակի ավագ դպրոց
|
Ստեփանավանի ավագ դպրոց
|
Տաշիրի ավագ դպրոց
|
Շիրակի մարզ
|
Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)
|
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
|
Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
|
Աշոցքի միջն. դպրոց
|
Ամասիայի միջն. դպրոց
|
Արմավիրի մարզ
|
Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց
|
Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց
|
Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց
|
Տավուշի մարզ
|
Իջևանի ավագ դպրոց
|
Դիլիջանի ավագ դպրոց
|
Նոյեմբերյանի ավագ դպրոց
|
Բերդի ավագ դպրոց
|