Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Հեռակա ուսուցում 2024
<<Պատիվ ունեմ>> 2024
ՈՒսուցիչների կամավոր ատեստավորում 2024
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2024
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Նորություններ և հայտարարություններ   

ԶՈՐԱՑՐՎԱԾ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2021 Թ. ՀՈՒԼԻՍԻ 31-Ը ԶՈՐԱՑՐՎՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ 2021Թ. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

   Բանակից զորացրված և մինչև 2021թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, համաձայն ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման 14 կետի, բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար dimord.am կայքում կարող են դիմում-հայտ լրացնել հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17:00: 

  Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում և մինչև 2021թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները ՝

 1) ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի. 

 2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս.

 3) տվյալ մասնագիտությունից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

  Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են 2012թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման  հավելվածի 91-րդ կետով սահմանված՝ բանակից զորացրվածների արտոնությունից:

 Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել՝

1) տվյալ տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար.

2) տվյալ տարվա ընդունելության քննությանը մասնակցելու համար:

  Տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Զինծառայողը կամ զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված լիազորված անձն առցանց եղանակով հայտագրվում է dimord.am կայքում՝ նշելով արտոնության տեսակը, տեղեկանքը ուղարկում  բուհի ընդունող հանձնաժողովին: 

  Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձնող զինծառայողը կամ լիազորված անձը լիազորագրում նշում է բուհը, ընդունելության քննությունները և ընտրած մասնագիտությունը, իսկ վկայագիր ունեցող զինծառայողը՝ մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկաները, գնահատականները և մասնագիտությունը:

  Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներին ընդունելության դիմում-հայտերի լրացման գործընթացին օժանդակում և ԳԹԿ անձնական համար է տրամադրում նրա կամ լիազորված անձի բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը

/անձնական համար տրամադրող դպրոցների ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ http://www.atc.am/preview.php?id=515./:

Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները dimord.am կայքում գրանցվելու համար ներկայացնում են՝ 

 • զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ զինծառայողի զորացրումը

տեղի է ունենալու մինչև հուլիսի 31-ը /կից ներկայացվում է զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի նմուշը/, տեղեկանքը ստորագրում և կնիքում է զորամասի հրամանտարը.

 • զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագիր, որը լիազորագրում նշված անձը ներկայացնում է իր բնակության վայրին մոտ գտնվող դպրոց՝ անձնական համար ստանալու և այդ անձնական համարով dimord.am կայքում գրանցվելու համար /կից ներկայացվում է լիազորագրի նմուշը/:

 • dimord.am կայքում ներբեռնում են 3*4 չափսի էլեկտրոնային լուսանկար։

  Այսպիսով՝ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդը զորամասի հրամանատարից տեղեկանք է վերցնում՝ մինչև հուլիսի 31-ը զորացրվելու մասին, այդ տեղեկանքը և լիազորագիրը կնիքում և ստորագրում է զորամասի հրամանատարը, այնուհետև տեղեկանքը և լիազորագիրը փոխանցվում է լիազորված անձին, որն առանձնացված դպրոց է ներկայացնում տեղեկանքը և լիազորագիրը /իր անձը հաստատող փաստաթղթի հետ/, ստանում անձնական համար, մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդի անունից դիմում-հայտ լրացնում՝ ներբեռնելով դիմորդի 3*4 չափսի էլեկտրոնային լուսանկարը, իսկ վճարման կտրոնի փոխարեն ներբեռնում զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքը:

 




    CopyRight © ATC 2006