Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Հեռակա ուսուցում 2024
<<Պատիվ ունեմ>> 2024
ՈՒսուցիչների կամավոր ատեստավորում 2024
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2024
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Նորություններ և հայտարարություններ   

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

  Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական   քննությունների հայտագրման   գործընթացը:

  Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

  2021-2022 ուստարվա շրջանավարտը դիմում-հայտը լրացնելու համար դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, նախորդ տարիների շրջանավարտները և 2021-2022 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների  ցանկը ներկայացված է հավելվածում:

     Ընդունելության դիմում-հայտի  համար անհրաժեշտ է նաև`

  • 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի  900018003401         հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:

 Միասնական,  ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

  Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

 Պետական ավարտական քննությունների ցուցակ-հայտերն ընդունվում են ապրիլի 1-ից  մինչև  մայիսի 2-ը:

 Բուհերի ընդունելության  դիմում-հայտերն ընդունվում են  ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը:

                                                                                                           <<  Գնահատման և թեստավորման կենտրոն>>

                                                                                                           պետական ոչ առևտրային կազմակերպություն

                                                                                                                                                                

                                                                                                                                                                Հավելված

 Ցանկ

նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և նախորդ տարիների   շրջանավարտների հայտագրմանն օժանդակող հաստատությունների

 Նախորդ տարիների և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար հանձնելու են ներբուհական կամ միասնական քննություններ <<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Մաթեմատիկա>>, <<Հայոց պատմություն>>, <<Ռուսաց լեզու>>,  <<Օտար լեզու>> (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), <<Քիմիա>>, <<Ֆիզիկա>>, <<Աշխարհագրություն>>, <<Կենսաբանություն>> առարկաներից, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.

 

Երևան

Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)

Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)

Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)

Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)

Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)

Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)

Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)

Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)

Թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ)

Կոտայքի մարզ

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց

Եղվարդի ավագ դպրոց

Նոր Հաճնի ավագ դպրոց

Բյուրեղավանի ավագ դպրոց

Չարենցավանի ավագ դպրոց

Գեղարքունիքի մարզ

Գավառի ավագ դպրոց

Սևանի ավագ դպրոց

Մարտունու ավագ դպրոց

Վարդենիսի ավագ դպրոց

Ճամբարակի ավագ դպրոց

Արագածոտնի մարզ

Աշտարակի ավագ դպրոց

Թալինի ավագ դպրոց

Ապարանի ավագ դպրոց

Ծաղկահովիտի միջն. դպրոց

Վայոց ձորի մարզ

Եղեգնաձորի ավագ դպրոց

Ջերմուկի կրթահամալիր դպրոց

Վայքի ավագ դպրոց

Արարատի մարզ

Արտաշատի ավագ դպրոց

Արարատի ավագ դպրոց

Մասիսի ավագ դպրոց

Սյունիքի մարզ

Կապանի թիվ 9 ավագ դպրոց

Մեղրու թիվ 1 միջն. դպրոց

Գորիսի թիվ 4 ավագ դպրոց

Սիսիանի ավագ դպրոց

Լոռու մարզ

Վանաձորի թիվ 5 ավագ  դպրոց

Ալավերդու թիվ 5 հիմն. դպրոց

Սպիտակի ավագ դպրոց

Ստեփանավանի ավագ դպրոց

Տաշիրի ավագ դպրոց

Շիրակի մարզ

Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)

Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց

Աշոցքի միջն. դպրոց

Ամասիայի միջն. դպրոց

Արմավիրի մարզ

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց

Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց

Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց

Տավուշի մարզ

Իջևանի ավագ դպրոց

Դիլիջանի ավագ դպրոց

Նոյեմբերյանի ավագ դպրոց

Բերդի ավագ դպրոց

 




    CopyRight © ATC 2006