Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Դիմորդ 2025
Միասնական քննություններ 2025
Ավարտական քննություններ 2024/2025
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
Տեսադարան
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Հեռակա ուսուցում 2024
<<Պատիվ ունեմ>> 2024
ՈՒսուցիչների կամավոր ատեստավորում 2024
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 2024
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022

Նորություններ և հայտարարություններ   

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

   Գնահատման և թեստավորման կենտրոնում ավարտվել են բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքները։ Հայտագրումը կիրականացվի ԳԹԿ «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00։ Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը: Դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը կհանձնեն միևնույն օրը: Ներբուհական քննությունների անցկացման համար ԳԹԿ տնօրենի հրամանով մինչև սեպտեմբերի 27-ը կստեղծվեն առարկայական քննական հանձնաժողովներ: Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը: 

 Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն իր դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն: Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության  համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Ավելի բարձր գնահատական ստանալու դեպքում հաշվի կառնվի  հանձնած քննության արդյունքը: Միասնական քննություն հանձնողները յուրաքանչյուր քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցում են 1500 դրամ, իսկ ներբուհական քննություն հանձնողները՝ սահմանված վճարը՝ 1500 դրամ, մուծում են տվյալ բուհի հաշվեհամարին:

 

 




    CopyRight © ATC 2006