![]() |
![]() |
![]() |
|||
![]() |
![]() Հարգելի՛ դիմորդներ
Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար պետք է ԳԹԿ «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ: Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է` ա) ունենալ ԳԹԿ անձնական համար բ)ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը: ԳԹԿ անձնական համար տրամադրում է այն բուհը, որտեղ ցանկանում է ուսումը շարունակել դիմորդը կամ եթե դիմորդը մասնակցել է 2024 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը: Ընտրած մասնագիտությունների միասնական քննություններից դրական գնահատական(ներ) ունեցող դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել այդ գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները: Ընդունելության քննությունների վարձավճարից ազատվում են հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: |
![]() |
|||
![]() |
|||||
![]() |
|||||