Գնահատման և թեստավորման կենտրոն են զանգահարում 2012թ. դիմորդներ, ծնողներ, ուսուցիչներ` տեղեկացնելով, որ վաճառվում է <<Հայոց լեզու եւ հայ գրականություն>> առարկայի 2012թ. պետական ավարտական և միասնական քննությունների շտեմարան: <<Շտեմարան>> անվանված գրքում չկա ոչ մի նշում հեղինակների և այն լույս ընծայող հրատարակչության մասին: Դրանում տեղ են գտել տարբեր տարիներին հրատարակված թեստերի ժողովածուների, միասնական քննությունների թեստերի նյութեր, որոնք մի շարք առումներով չեն համապատասխանում ԳԹԿ-ի ներկայիս պահանջներին, ավագ դպրոցի նոր դասագրքերին և ԳԹԿ-ի կողմից մշակված նոր ուղեցույցին: ԳԹԿ-ն հայտնում է, որ որեւէ առնչություն չունի այդ անանուն շտեմարանի հետ: 2012թ. միասնական քննությունների թեստերը կազմված են լինելու բացառապես Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրատարակվելիք <<Շտեմարան>>-ի առաջադրանքներից:
ԳԹԿ-ն այս հանգամանքի վրա հրավիրում է իրավապահ և հարկային մարմինների ուշադրությունը: