Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Նորություններ և հայտարարություններ   

ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդի նամակին

Mardik.am

Հունիսի 15-ին կազմակերպված «Անգլերեն» առարկայի միասնական քննությունից հետո Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտ Մովսիսյան Գևորգը նամակով դիմել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որը հրապարակվել էր նաև մի շարք էլեկտրոնային պարբերականներում: 

Նախարարի հանձնարարությամբ աշակերտի նամակն ուղարկվել է Գնահատման և թեստավորման կենտրոն՝ ուսումնասիրության: 

Այսօր ստացվել է ԳԹԿ-ի մասնագիտական պատասխանը, որում, մասնավորապես, նշվում է. «Թեստերի բոլոր 4 տարբերակները, բնականաբար չեն կարող լինել բացարձակ նույնական, ուստի որոշակի տարբերություններ թեստային առաջադրանքներում պետք է լինեն: Այդ տարբերությունները, բնականաբար, կարող են ազդել թեստերի բարդության աստիճանի վրա: 

Հարկ է նշել, որ բարդության աստիճանը թեստաբանական տերմին է, և դրա ճշգրիտ մեծությունը հայտնի է դառնում (հաշվվում է) վիճակագրական վերլուծություններից հետո: Հաճախ առաջին հայացքից բարդ թվացող թեստը իրականում պարզվում է ավելի հեշտ է և հակառակը: 

Բարեբախտաբար, այս տարվա «Անգլերեն» առարկայի միասնական քննության պարագայում թեստերի բոլոր 4 տարբերակներն ունեցել են գրեթե նույն միջին ցուցանիշները` 13.23, 13.24, 13.21, 13.14, ինչը հազվագյուտ երևույթ է և բնութագրում է թեստերի համարժեքությունը՝ բարդության տեսանկյունից»:

http://mardik.am/am/հասարակություն/կրթություն/item/141319

 




    CopyRight © ATC 2006