Գնահատման և թեստավորման կենտրոնը ս․թ․ դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2025 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:
Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում դեկտեմբերի 15-ից 30-ը։
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
• 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
• ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, 18:00-ն:
<< Գնահատման և թեստավորման կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպություն
Հավելված
Ցանկ
առանձնացված ուսումնական հաստատությունների
Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք բուհ ընդունվելու համար հանձնելու են միասնական քննություններ <<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Մաթեմատիկա>>, <<Հայոց պատմություն>>, <<Ռուսաց լեզու>>, <<Օտար լեզու>> (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), <<Քիմիա>>, <<Ֆիզիկա>>, <<Աշխարհագրություն>>, <<Կենսաբանություն>> առարկաներից, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.
Երևան
|
Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)
|
Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)
|
Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)
|
Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)
|
Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)
|
Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)
|
Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)
|
Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)
|
Թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ)
|
Կոտայքի մարզ
|
Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց
|
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց
|
Եղվարդի ավագ դպրոց
|
Նոր Հաճնի ավագ դպրոց
|
Բյուրեղավանի ավագ դպրոց
|
Չարենցավանի ավագ դպրոց
|
Գեղարքունիքի մարզ
|
Գավառի ավագ դպրոց
|
Սևանի ավագ դպրոց
|
Մարտունու ավագ դպրոց
|
Վարդենիսի ավագ դպրոց
|
Ճամբարակի ավագ դպրոց
|
Արագածոտնի մարզ
|
Աշտարակի ավագ դպրոց
|
Թալինի ավագ դպրոց
|
Ապարանի ավագ դպրոց
|
Ծաղկահովիտի միջն. դպրոց
|
Վայոց ձորի մարզ
|
Եղեգնաձորի վարժարան
|
Ջերմուկի կրթահամալիր դպրոց
|
Վայքի ավագ դպրոց
|
Արարատի մարզ
|
Արտաշատի ավագ դպրոց
|
Արարատի ավագ դպրոց
|
Մասիսի ավագ դպրոց
|
Սյունիքի մարզ
|
Կապանի թիվ 9 ավագ դպրոց
|
Մեղրու թիվ 1 միջն. դպրոց
|
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
|
Սիսիանի ավագ դպրոց
|
Լոռու մարզ
|
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
|
Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց
|
Սպիտակի ավագ դպրոց
|
Ստեփանավանի ավագ դպրոց
|
Տաշիրի ավագ դպրոց
|
Շիրակի մարզ
|
Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)
|
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
|
Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
|
Աշոցքի միջն. դպրոց
|
Ամասիայի միջն. դպրոց
|
Արմավիրի մարզ
|
Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց
|
Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց
|
Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց
|
Տավուշի մարզ
|
Իջևանի ավագ դպրոց
|
Դիլիջանի ավագ դպրոց
|
Նոյեմբերյանի վարժարան
|
Բերդի ավագ դպրոց
|