Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Նորություններ և հայտարարություններ   

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն մասին

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է  արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2024 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 7-ը՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի  մարտի 2-ի` «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին»  N 269 որոշման:

2024 թվականից սկսած՝ վերը նշված որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։

 Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով:

 

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 ԵՎ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

հ/հ

Ատեստավորման ուղղություն

Առարկայի

անվանում

ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏ

1.      

Դաշնամուր

Դաշնամուր

2.      

Տեսություն

1 Սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտական բաժին)

2 Երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին)

ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ

3.     

Փողային նվագարաններ

1Պարկապզուկ

2Պկու

3Զուռնա

4Դուդուկ

5Սրինգ, բլուլ

6Շվի

4.      

Լարային նվագարաններ

1Քանոն

2Սազ

3Թառ

4Ուդ

5Սանթուր

6Քամանչա

7Քամանի

8Բամբիռ

9Դհոլ

5.     

Դասական լարային գործիքներ

1Ջութակ

2Ալտ

3Թավջութակ

4Կոնտրաբաս

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

6.     

Կերպարվեստ 1

1Կերպարվեստի հիմուքներ և նկարչություն

2Գծանկար

3Գունանկար

4Կոմպոզիցիա

7.      

Կերպարվեստ 2

1Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն

2Քանդակ

3Ծեփագործություն

8.     

Կիրառական արվեստ

1 Կիրառական արվեստի հիմունքներ

2Գորգագործություն, կարպետագործություն, գոբելեն

3Խեցեգործություն

4Ասեղնագործություն

5Տիկնիկագործություն

ՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

9.     

Ծանրամարտ

 

10.   

Բռնցքամարտ

 

11.    

Աթլետիկա

 

12.    

Բասկետբոլ

 

13.    

Դահուկավազք

 

14.    

Հրաձգություն

 

15.    

Սեղանի թենիս

 

16.    

Կարատե

 

17.    

Ազատ ոճի ըմբշամարտ

 

18.   

Հունահռոմեական ըմբշամարտ

 

19.    

Սամբո

 

20.   

Ձյուդո

 

 

Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (at.emis.am), մինչև ապրիլի 7-ը ժամը 18:00-ը և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝

1.     մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.

2.     ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան).

3.     դասավանդվող ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը.

4.   այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից.

5.     հանրային ծառայությունների համարանիշը.

6.     մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը.

7.  մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։

  • Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝

1.     անունը, ազգանունը, հայրանունը.

2.     կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ).

3.     աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.

4.     բնակության վայրը (մարզը, համայնքը).

5.     ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.

6.     հանրային ծառայությունների համարանիշը.

7.     էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։

  • Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։

Ատեստավորման անցկացումը նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 27-ին և 28-ին։ Կապված հայտերի քանակից կդիտարկվի ատետավորման անցկացում նաև մայիսի 4-ին և 5-ին։ Ատեստավորման անցկացման վերջնական ժամանակացույցը կհրապարակվի հայտերը ամփոփվելուց հետո։

 

Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումն այստեղ՝

·           չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910,

·           մանկավարժական աշխատողների  համար - https://support.emis.am/article/909։

 

 




    CopyRight © ATC 2006