Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Նորություններ և հայտարարություններ   

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ (2-ՐԴ ՓՈՒԼ , ՀՈՒՆԻՍ)

 Սկսվել է 2023-2024  ուստարվա  շրջանավարտների պետական ավարտական և 2024 թվականի բուհերի ընդունելության համար  բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական  քննությունների  հայտագրման գործընթացը:

   Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական,ներբուհականքննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում  լրացնի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում: Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։ Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը։ Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

           • 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,

           • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

 Միասնական քննությունների վճարից ազատվում են`

           • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

           • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

           • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

           • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

  Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀպաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

                                                                                                          Գնահատման և թեստավորման կենտրոն

  

                                                                                                                    

                                                                                                                                                  Հավելված                                    

                                                                                        ՑԱՆԿ

                                                 առանձնացված ուսումնական հաստատությունների

  Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար հանձնելու են միասնական քննություններ <<Հայոց լեզու և հայ գրականություն>><<Մաթեմատիկա>>, <<Հայոց պատմություն>>, <<Ռուսաց լեզու>>, <<Օտար լեզու>> (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), <<Քիմիա>>, <,Ֆիզիկա>>, <<Աշխարհագրություն>>, <<Կենսաբանություն>> առարկաներից, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.

 

Երևան

Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)

Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)

Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)

Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)

Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)

Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)

Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)

Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)

Թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ)

Կոտայքի մարզ

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց

Եղվարդի ավագ դպրոց

Նոր Հաճնի ավագ դպրոց

Բյուրեղավանի ավագ դպրոց

Չարենցավանի ավագ դպրոց

Գեղարքունիքի մարզ

Գավառի ավագ դպրոց

Սևանի ավագ դպրոց

Մարտունու ավագ դպրոց

Վարդենիսի ավագ դպրոց

Ճամբարակի ավագ դպրոց

Արագածոտնի մարզ

Աշտարակի ավագ դպրոց

Թալինի ավագ դպրոց

Ապարանի ավագ դպրոց

Ծաղկահովիտի միջն. դպրոց

Վայոց ձորի մարզ

Եղեգնաձորի ավագ դպրոց

Ջերմուկի կրթահամալիր դպրոց

Վայքի ավագ դպրոց

Արարատի մարզ

Արտաշատի ավագ դպրոց

Արարատի ավագ դպրոց

Մասիսի ավագ դպրոց

Սյունիքի մարզ

Կապանի թիվ 9 ավագ դպրոց

Մեղրու թիվ 1 միջն. դպրոց

Գորիսի թիվ 4 ավագ դպրոց

Սիսիանի ավագ դպրոց

Լոռու մարզ

Վանաձորի թիվ 5 ավագ  դպրոց

Ալավերդու թիվ 5 հիմն. դպրոց

Սպիտակի ավագ դպրոց

Ստեփանավանի ավագ դպրոց

Տաշիրի ավագ դպրոց

Շիրակի մարզ

Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)

Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց

Աշոցքի միջն. դպրոց

Ամասիայի միջն. դպրոց

Արմավիրի մարզ

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց

Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց

Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց

Տավուշի մարզ

Իջևանի ավագ դպրոց

Դիլիջանի ավագ դպրոց

Նոյեմբերյանի ավագ դպրոց

Բերդի ավագ դպրոց

 

 




    CopyRight © ATC 2006