Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
ԳԹԿ-ի տեղեկագիր
Ուղեցույցներ
Շտեմարաններ
Միասնական քննություններ 2024
Ավարտական քննություններ 23/24
Դիմորդ 2024
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
2024թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների կամավոր ատեստավորում
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ազգային ստուգատեսներ
Գիտաժողովներ
Տեսադարան
Օգտակար հղումներ
Ներբեռնումներ
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Դիմորդ 2023
Դիմորդ 2022
2023թ․ Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման թեստի ուղեցույցներ, աշխատակարգեր, թեստեր և պատասխաններ
2023թ Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցներ, թեստեր և պատասխաններ
<<Պատիվ ունեմ>> 2023
Հեռակա ուսուցում 2023
Ավարտական քննություններ22/23
Միասնական քննություններ 2023
Միասնական քննություններ 2022
<<Պատիվ ունեմ>>2022
Միասնական քննություններ 2021

Նորություններ և հայտարարություններ   

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ ՀԱՅՏԱԳՐՎՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

  Գնահատման և թեստավորման կենտրոնը ս.թ. հունիսի 26-ից սկսում է 2024 թվականի միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլի գործընթացը:

  Հայտագրմանը կարող են մասնակցել`

ա) փորձարարական միասնական քննություններ հանձնող հանրակրթական նոր չափորոշիչը ներդրած Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի դիմորդները:

Նշված դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցում են ընդունելության կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում  նախատեսված ժամկետում մասնագիտության հայտագրում ունենալու պարագայում:

Փորձարարական միասնական քննություններին մասնակցելու համար Տավուշի մարզի 12-րդ դասարանի սովորողներն  իրենց  էլեկտրունային հասցեի և ծածկագրի միջոցով մուտք են գործում անձնական կայքէջ և քննություններ բաժնում << հանձնել նոր չափորոշիչներով>> տողում կատարում են նշում և հաստատում են:

բ) Օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում <<Հայոց լեզու>> առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ <<Հայոց պատմություն>> և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով։

գ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները, 

դ) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդները։

  Երրորդ (մասնագիտության հայտագրման՝ երկրորդ) փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացվածդպրոց՝անձնական համար ստանալու: Դպրոցը դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում:

   Ընդունելության դիմում-հայտի  համար անհրաժեշտ է `

·      3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,

·      անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

·      ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի     900018003401   հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար    հինգ    հարյուր) դրամ:

  Միասնական,  ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

·  պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

·  1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

·  ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

·  առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

 

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:


Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլի գործընթացը կավարտվի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին:
 
   Երրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնի

 կողմից փոխանցվելու են առանձնացված դպրոցներ և դիմորդի էլեկտրոնային հասցեին:




    CopyRight © ATC 2006