Գնահատման և թեստավորման կենտրոնը վերանայելով <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի <<Շտեմարան 1>>-ի առաջադրանքները, որոշեց`
1. <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի <<Շտեմարան 5>>-ում զետեղել բոլոր շտեմարաններում տեղ գտած տեխնիկական վրիպակների, պատասխանների սխալների, առաջադրանքների պահանջների սխալ ձևակերպումների ուղղումները:
2. Պետական ավարտական և միասնական քննությունների քննական թեստերում չներառել <<Հայոց լեզու և հայ գրականություն>> առարկայի <<Շտեմարան 1>> -ի I և II գլուխների այն առաջադրանքները, որոնցում առկա են հետևյալ բառերը` զօրհանապազ, տարրույթ, մրտիմ, դաստառակ, փսփսուկ/ք, քսուկ/ք, ազազուն, պարեխ, կայլակ, տմույն, բարեմույն, գուլ, գուբ, հույլ, հեղ, պարտասուն, մուշկ, պարիկ, մաշտոց, անդրենածին, կնդրուկ, արհավրալի:
3. Ինչպես նաև հետևյալ առաջադրանքները`
I Գլխի, Բաժին 1-ից` 6, 7, 30,
III Գլխից` 16-23, 47,
IV Գլխից` 5, 8,
XI Գլխից` 63, 74, 75, 79, 93:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտնում է, որ շտեմարանների քննարկումները շարունակվում են: Արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի: